ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հասունացել է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը՝ ԳԱԱ հայտարարությունը

Հասունացել է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը՝ ԳԱԱ հայտարարությունը
21.04.2016 | 10:41

Քառօրյա պատերազմի առթիվ ապրիլի 20-ին հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ-ն: ԳԱԱ քարտուղար Հրանտ Մաթևոսյանը, ընթերցելով հայտարարությունը, նշել է. «Ադրբեջանի սադրանքն իրականացվել է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ինչի մասին վկայում են այդ երկրի ղեկավարների մի շարք հայտարարությունները: Այսպիսով՝ մեկ անգամ ևս հաստատվեց թուրք-ադրբեջանական հակահայկական գործակցությունը, որն ուղղված է նաև ողջ քաղաքակիրթ հանրության դեմ:
Հայաստանի գիտնականներն ակնկալում են խնդրի նկատմամբ միջազգային հանրության անաչառ ու հասցեական վերաբերմունքը: Մինսկի խմբի անդամ համանախագահողները պետք է հանդես գան այս ագրեսիան սանձազերծողի՝ Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ: Տարակուսելի է, որ տեղի ունեցածի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների կողմից: Նման պայմաններում լիովին հասունացել է Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման և նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը:
Դիմում ենք միջազգային գիտական հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցում, պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը բանակցային գործընթացում ԼՂՀ-ն լիիրավ կողմ ճանաչելու հարցում»:

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ